.png)
Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները` առևտրատնտեսական հարցերի շուրջ
Չինաստանը և Միացյալ Նահանգներն այսօր Ժնևում բարձր մակարդակի առևտրային և տնտեսական բանակցություններ են անցկացնում, գրում է Ria.ru-ն։
Նշվում է, որ բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ին: Չինական կողմից համակարգողը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետն է, իսկ ԱՄՆ կողմից՝ ֆինանսների նախարարը։
Չինաստանը և Միացյալ Նահանգները գտնվում են առևտրային պատերազմի մեջ, որը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարին Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա սահմանեց 10% մաքսատուրք։