Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Վրաստանին
10/05/2025 13:45

Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Վրաստանին

Զարգացման մրցաշարի խաղային երկրորդ օրը Հայաստանի մինչև 15 տարեկանների ընտրանին մրցեց Վրաստանի իրենց հասակակիցների հավաքականի հետ, գրում է armsport.am-ը։

Խաղի հիմնական ժամանակի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 2:2:

Հաղթողը պարզ դարձավ 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում։ Ուժեղ գտնվեցին հայ ֆուտբոլիստները՝ 5:3:

Այսօր խաղադաշտ դուրս կգա նաև Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը։ Մրցակիցը կլինի Լատվիան։ Խաղի մեկնարկը 17։00-ին է։

Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ15 հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Վրաստանին