Մինչև 2050 թվականը Ռուսաստանը կարող է նավթի ամենամեծ մատակարարը դառնալ Ասիայում․ Նովակ
12/05/2025 18:19

Մինչև 2050 թվականը Ռուսաստանը կարող է նավթի ամենամեծ մատակարարը դառնալ Ասիայում․ Նովակ

Մինչև 2050 թվականը Ռուսաստանը կարող է առաջին տեղում լինել Ասիայի նավթի շուկայում, «Энергетическая политика» ամսագրում տպագրված իր հոդվածում գրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ հավելելով, որ դա հնարավոր է ենթակառուցվածքները զարգացնելու միջոցով։

«Նավթի մատակարարումների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ենթակառուցվածքները զարգացնելը հնարավորություն կտա Ռուսաստանին մինչև 2050 թվականը դառնալ № 1-ը՝ ասիական նավթի շուկայում և ամբողջությամբ ապահովել եղած կարիքները՝ նավատորմի միջոցով»,- նշել է նա։

Նովակը գրել է, որ այդ ծրագրերի շրջանակում նախատեսվում է զարգացնել նաև նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքները, ավելացնել խողովակաշարերով մատկարարվող նավթի թողունակությունը։ Բացի այդ, ինչպես նշել է նա,

համալիր աշխատանքներ են տարվում նավթարդյունաբերության տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ՝ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար։

Մինչև 2050 թվականը Ռուսաստանը կարող է նավթի ամենամեծ մատակարարը դառնալ Ասիայում․ Նովակ