«ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շատ լավն են»․ Թրամփը պատրաստվում է զանգահարել Սի Ծինփինին
12/05/2025 19:05

«ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շատ լավն են»․ Թրամփը պատրաստվում է զանգահարել Սի Ծինփինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է մոտ օրերս  հեռախոսազրույց անցկացնել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։

Այդ մասին անձամբ Թրամփն է հայտնել՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Հեռախոսազրույց կանցկացնեմ  Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, հնարավոր է՝ այս շաբաթվա վերջում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները շատ լավն են։ Մենք չենք ցանկանում վնաս հասցնել Չինաստանին»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր 185 երկրների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին, Չինատանը պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին էր զգուշացրել, ինչից հետո բանակցություններ էին կայացել Չինատանի հետ, արդյունքում կողմերը հայտարարել էին տուրքերի փոխադարձ կրճատման մասին՝ մինչև 10 տոկոս։

«ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շատ լավն են»․ Թրամփը պատրաստվում է զանգահարել Սի Ծինփինին