.jpg)
«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երևանում
Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգով՝ մայիսի 18-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ: Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ: Երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին:
Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը: Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին:
Արտետան կարիերան կերտել է՝ հանդես գալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում:
Գլխավոր դերերով հանդես է եկել «Տրավիատա», «Բոհեմ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Մադամ Բաթերֆլայ», «Ադրիանա Լեկուվրեր», «Ռոմեո և Ջուլիետ», «Եվգենի Օնեգին» օպերաներում:
Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամել, Նիկոլա Լուիզոտտի, Ջանանդրեա Դոզեդա, Սըր Նևիլ Մերրիներ, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պաբլո Գոնսալես, Վիկտոր Պաբլո Պերես և ուրիշներ:
Այնոա Արտետան, բացի գեղեցիկ և հաջողակ լինելուց, նաև բարեսիրտ և ուժեղ կնոջ կերպարի մարմնավորում է, նա համառ պայքար է մղել կյանքի դժբախտությունների դեմ: Արժանանալով տարբեր հեղինակավոր մրցանակների, մի առիթով նա ասել է. «Ավելի ճիշտ կլիներ, որ ինձ արժանացնեին Փյունիկ մրցանակի, քանի որ ոչ ոք այսքան չի ընկել և վեր հառնել, որքան ես՝ այս տարիների ընթացքում: Վստահ եմ, որ միշտ այդպես է լինելու, ես պայքարող տեսակ եմ»: