ՈՒԵՖԱ-ում չեն բացառում՝ ֆուտբոլում կանոններ կարող են փոխվել
12/05/2025 21:00

ՈՒԵՖԱ-ում չեն բացառում՝ ֆուտբոլում կանոններ կարող են փոխվել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջորջիո Մարկետին ասել է, որ խաղից դուրս վիճակի կանոնը կարող է փոփոխվել, քանի որ դրվագների որոշ մեկնաբանություններ խանգարում են խաղին, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Այժմ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) հետազոտություններ են անցկացնում այս հարցի շուրջ։

«Միլիմետր խաղից դուրս վիճակն անհարմարություն է ստեղծում։ Մենք դիտարկում ենք փոփոխություններ, որոնք հաշվի կառնեն միայն մարմնի կարևոր մասերը՝ մի քանի սանտիմետր տարբերության պատճառով գոլերի չեղարկումից խուսափելու համար։ VAR համակարգը մնում է հիմնարար, բայց այն պետք է օգտագործվի հավասարակշռված ձևով, որպեսզի չխեղաթյուրի խաղը»,- ասել է Մարչետին։ 

Ավելի վաղ խաղից դուրս դիրքի սահմանման բարեփոխումը նախաձեռնել էր Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Ֆրանսիացին իր նախագիծը ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին 2021 թվականի մարտին։

 

ՈՒԵՖԱ-ում չեն բացառում՝ ֆուտբոլում կանոններ կարող են փոխվել