Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը
13/05/2025 15:07

Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը. հայտնում են ՊՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները:

Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները:

 

Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը