Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ
13/05/2025 11:47

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով գիշերը Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական զինուժի անկանոն կրակահերթերին:

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով», – ասաց նա։ 

Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը  գյուղի ուղղությամբ չեն եղել։

«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-անց 40 րոպե  նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը  կրակում է  ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը», - նշել էր նա։