Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան դեպքով քրեական վարույթ են նախաձեռնել
14/05/2025 20:49

Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան դեպքով քրեական վարույթ են նախաձեռնել

Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն,  հայտնել են Քննչական կոոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Երեկ երեկոյան ՊՆ-ից հաղորդել էին, որ նույն օրն՝ առավոտյան զինծառայող է մահացել․

«Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը»։

 

Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան դեպքով քրեական վարույթ են նախաձեռնել