«Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է»․ Պապոյանը կայցելի Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու համար (Տեսանյութ)
15/05/2025 13:45

«Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է»․ Պապոյանը կայցելի Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու համար (Տեսանյութ)

Վրաստանի անցակետով որոշ մեքենաներ թողնվել են, բայց խնդիրը, ցավոք, լուծված չէ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ հայկական կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներին։

«Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը։ Անկեղծ լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են։ Փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել: Առաջիկայում կա նախնական պայմանավորվածություն, ես կայցելեմ Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու համար»,- ասաց նա՝ շեշտելով, որ մինչ այս՝ հանդիպել, բանակցել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ։

«Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է»․ Պապոյանը կայցելի Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու համար (Տեսանյութ)