.jpg)
Մեկնարկել է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը:
Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում:
Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) ընդգրկված են Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունյանը, ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Արամ Ասմանգուլյանը, Արեն Աբգարյանը, Արտաշես Մոսիկյանը, Գարիկ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը, Էդուարդ Ղազարյանը, Նորայր Նիկողոսյանը, Սյուզաննա Աղամալյանը, Վիլյամ Չիլինգարյանը:
Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աննա Ասատրյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխությունը կկայանան մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն անվանական գավաթներով և դրամական պարգևներով: Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակակիրների ուսուցիչները: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և պատվոգրերով: Մրցույթի դափնեկիրները մայիսի 20-ին ելույթ կունենան նաև Վանաձորում: