Քանոնահար Բելլա Պապիկյանը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ մեկ բեմում
15/05/2025 15:33

Քանոնահար Բելլա Պապիկյանը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ մեկ բեմում

Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն։

Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր վառ և ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։

Նա համագործակցում է նաև աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ի հետ։
Ծրագրում ընդգրկված են՝ հայկական ժողովրդական, հայտնի դասական և ժամանակակից ստեղծագործություններ ազգային գործիք՝ քանոնի մատուցմամբ

Քանոնահար Բելլա Պապիկյանը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ մեկ բեմում