Օկուպացված Արցախում մեկնարկել են Ադրբեջան-Իրան համատեղ զորավարժությունները
19/05/2025 16:52

Օկուպացված Արցախում մեկնարկել են Ադրբեջան-Իրան համատեղ զորավարժությունները

Օկուպացված Արցախում տեղի է ունեցել Ադրբեջան-Իրան «Արազ-2025» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։

Զորվարժությունները տևելու են մինչև մայիսի 21-ը:

Նշվել է, որ այս զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի միջև փոխվստահության ամրապնդմանը։