.jpg)
Նաիր Թիկնիզյանը ցանկանում է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»
Երեկ Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի հետ, խաղն ավատվել է 2:2 հաշվով։
Խաղից հետո «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ամռանը փոփոխություններ է ցանկանում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թիկնիզյանը հեռացվել է հիմնական թիմի հետ մարզումներից։
«Շնորհակալ եմ «Լոկոմոտիվին», թիմի գլխավոր մարզչին, բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Ես հասկանում եմ իրավիճակը և ընդունում եմ այն արժանապատվորեն։
Մրցաշրջանից հետո կլինի երկխոսություն ղեկավարության հետ։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն»,- ասել է Թիկնիզյանը։