Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը՝ անկախ նրանից՝ ձեռք կբերվի՞ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն, թե՞ ոչ․ Արաղչի
21/05/2025 18:19

Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը՝ անկախ նրանից՝ ձեռք կբերվի՞ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն, թե՞ ոչ․ Արաղչի

Իրանի իշխանությունները դեռ մտածում են՝ արդյոք իմաստ ունի՞ ԱՄՆ-ի հետ շարունակել բանակցությունները և հաջորդ փուլն անցկացնել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք գնահատում ենք՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ՝ բանակցությունների նոր փուլին»,- Tasnim գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը։ 

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի ենթարկվի այլ երկրների  ճնշմանը, իսկ ԱՄՆ նախագաահ Դոնալդ Թրամփի «յուրօրինակ հայտարարություններն» ու «անհիմն պահանջները» երկխոսությանը օգուտ չեն բերում։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ միջուկային ծրագի շուրջ բանակցել պատրաստ են, եթե բանակցող մյուս կողմերը բաց ու թափանցիկ լինեն։

«Եվ նրանք պետք է վերացնեն պատժամիջոցները, որոնք անարդարացիորեն սահմանել են՝ կեղծ հայտարարություններ հնչեցնելով միջուկային ոլորտում մեր գործունեության վերաբերյալ»,- ասել է Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանը ամեն դեպքում շարունակելու է ուրանի հարստացումը՝ անկախ նրանից՝ ձեռք կբերվի՞ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն, թե՞ ոչ։

Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը՝ անկախ նրանից՝ ձեռք կբերվի՞ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն, թե՞ ոչ․ Արաղչի