Ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին
21/05/2025 09:44

Ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման ակտիվացրել են և դա պատահական չի արվում․ նկատում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում:

Անխոս, այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ՝ ունի նախընտրական բնույթ, երկրորդ՝ «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանին:

Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին», - գրել է նա: