Թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի, կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխությանը. մասնագետի խորհուրդները
21/05/2025 15:36

Թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի, կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխությանը. մասնագետի խորհուրդները

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։

Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝

▪️ հոգեկան առողջության ախտաբանություններ,

▪️ վարքային խանգարումներ,

▪️ հետսթրեսային խանգարումներ,

▪️ ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում,

▪️ «ժամանակակից» լինելու ձգտում,

▪️ ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։

Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխությանը՝

🔹 տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների,

🔹 հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն,

🔹 ուսման մեջ թերացում,

🔹 դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք,

🔹 մշտական հոգնածության զգացում,

🔹 ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն,

🔹 պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ,

🔹 ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով,

🔹 գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր,

🔹 հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր:

Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝

🔸 մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն,

🔸 լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր,

🔸 տագնապային կամ սառած հայացք,

🔸 չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք,

🔸 ախորժակի կորուստ, քաշի կորուստ,

🔸 քրոնիկ հազ,

🔸 շարժումների կոորդինացման դժվարություն։

Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝

❗️ նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ,

❗️ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ,

❗️ ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ,

❗️ վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ` պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով։

Թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի, կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխությանը. մասնագետի խորհուրդները