Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առաջնությանը Հայաստանի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել
21/05/2025 21:36

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առաջնությանը Հայաստանի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո»,- նշված է հաղորդագրությունում։

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առաջնությանը Հայաստանի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել