Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում
22/05/2025 20:42

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվում է «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր:

Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2 միավոր:

 

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում