«Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունը»․ Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին
24/05/2025 21:34

«Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունը»․ Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Տիգրան Աբրրահամյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից Դավիթ Առուշանյանին․  

«4 տարի առաջ այս օրը` մայիսի 24-ին, հողին հանձնվեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը:

44-օրյա պատերազմը բազմաթիվ սխրանքների, հերոսությունների դրվագներ է արձանագրել, որի կենտրոնում հայրենիքի պաշտպաններն էին:

Դավիթն այն հերոսներից էր, ով պատերազմի ամենաթեժ պահին, ամենից թեժ ճակատներից մեկում էր` այդ պահին հստակ գիտակցելով, որ ամեն րոպեն սեփական կյանքի համար կարող է ճակատագրական լինել:

Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունն ու իր ենթակաների, ընկերների առաջ ստանձնած պատասխանատվությունը:

Դավիթը լավ հրամանատար էր, նվիրված հայորդի և իր հայրենիքն անսահման սիրող մարդ:

Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին»:

«Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունը»․ Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին