Վերջին պահին իշխանությունը պարզ տեխնիկական հաշվարկ է արել և տապալել քննարկումը. Աբրահամյանը՝ գումարով բանակից ազատվելու նախագծի մասին
26/05/2025 11:21

Վերջին պահին իշխանությունը պարզ տեխնիկական հաշվարկ է արել և տապալել քննարկումը. Աբրահամյանը՝ գումարով բանակից ազատվելու նախագծի մասին

Քննարկումը, բառացիորեն, վերջին րոպեին է հետաձգվել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գումարով բանակից ազատվելու մասին նախագծի քննարկմանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա համոզմամբ՝ վերջին պահին իշխանությունը պարզ տեխնիկական հաշվարկ է արել և հասկացել են, որ այն որևէ կերպ չէր կարող դրական եզրահանգում ունենալ, դրա համար էլ տապալեցին նախաձեռնությունը.«Հաշվի առնելով, որ նույնիսկ Պաշտպանության նախարարն էր եկել ԱԺ, կարելի է ասել, որ վերջին պահի հաշվարկն է բերել այս վիճակին»։

Խսելով նախագծից՝ Աբրահամյանը նշեց.«Եթե դիտարկենք վերջին 3 տասնամյակում Զինված ուժերում տեղի ունեցող գործընթացները, ապա 90-ականներից սկսած՝ հայրենիքի պաշտպանությունն իր մեջ ներառել է գաղափարական պայքար՝ հայրենիքին նվիրվածության ու անձնազոհության։ Իհարկե, չեմ ուզում չորրորդական պլան մղել ֆինանսական ու սոցիալական մասը, բայց երբ դու ոչնչացնում ես գաղափարական մասը և առաջին տեղում դիտարկում ես սոցիալական ու ֆինանսական դաշտը, ապա ինչ նախագիծ էլ բերես, այն տապալվելու է։ Պարզ օրինակ, երբ մի քանի ամիս առաջ իշխանությունը բարձր մակարդակով  հերոս հռչակեց հարկ վճարողին, այն մարդիկ, ովքեր պատրաստ են եղել իրենց կյանքը տալ ու տվել են հանուն հայրենիքի, դարձան երկրորդական»։

Վերջին պահին իշխանությունը պարզ տեխնիկական հաշվարկ է արել և տապալել քննարկումը. Աբրահամյանը՝ գումարով բանակից ազատվելու նախագծի մասին