.jpg)
Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի. Տիգրան Աբրահամյան
Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ երբ զինծառայողի արժանիքներն ու պարտականությունները դիտարկվում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց:
«Երբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը»,- ընդգծել է Աբրահամյանը։