«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի (Տեսանյութ)
28/05/2025 18:28

«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի (Տեսանյութ)

Աշխարհի տարբեր երկրներից լրագրողներ, ռեժիսորներ, ստեղծագործողներ են հավաքվել Մոսկվայում՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառում-հավաքին։ Հայաստանից ներկայացված է եղել «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ իր «Հաղթանակի ժամանակը» հեռուստանախագծով։

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով ստեղծված հաղորդաշարը ամիսներ շարունակ հեռուստադիտողին ներկայացրել է Հայրենական Մեծ պատերազմի հերոսների սխրանքները, պատմությունը Մեծ հաղթանակի մասին՝ ևս մեկ անգամ արժևորելով դրա կարևորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի (Տեսանյութ)