.jpg)
Առանց ուժեղ ՀՀ-ի՝ մնացած ամեն ինչի մասին խոսելը քաղաքական բառիգություն է. Արցախի պատգամավոր
Միշտ էլ կորուստներ և նվաճումներ եղել են, պետք է սառը դատողությամբ նայենք և անկախությունը դիտարկենք որպես հնարավորություն՝ կորուստները հետ բերելու․ Ապարանում լրագրողի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու Հայաստանի առաջ Հանրապետության օրվա տոնակատարություններին։
«Այն, ինչ եղել է՝ անցյալում է, պետք է կենտրոնանալ հետագա քայլերի վրա, որպեսզի կորսվածը հնարավորության սահմաններում հետ բերենք։ Իսկ դրա համար առաջնահերթ է ուժեղ Հայաստանի Հանրապտությունը։ Առանց ուժեղ ՀՀ-ի՝ մնացած ամեն ինչի մասին խոսելը մաքսիմում քաղաքական բառիգություն է։ Ուժեղ Հայաստանի Հանրապետություն և հետո՝ մնացածի մասին»,-ասաց նա։