Մանուկ Սուքիասյան․ Էրեբունի–Երևան թանգարանը մեկ տարուց ավելի է՝ առանց տնօրենի է, իսկ ուրարտական պատի վերականգման ծրագիրը կասեցված է (Տեսանյութ)
29/05/2025 15:16

Մանուկ Սուքիասյան․ Էրեբունի–Երևան թանգարանը մեկ տարուց ավելի է՝ առանց տնօրենի է, իսկ ուրարտական պատի վերականգման ծրագիրը կասեցված է (Տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մայիսի 29-ին այցելել է Կարմիր բլուր հնավայր՝ շրջայցի շրջանակում լինելով նաև Էրեբունի–Երևան պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։ Լրագրողների հետ զրույցում նա մտահոգություն հայտնեց, որ թանգարանն ավելի քան մեկ տարի է՝ տնօրեն չունի, իսկ դրա ենթակայության տակ գտնվող տարածքներում՝ Կարմի բլուրում, Շենգավիթում և Էրեբունիում, վիճակը անմխիթար է։

Սուքիասյանը հատկապես խնդրահարույց համարեց ուրարտական պատի վերականգնման ծրագրի դադարեցումը, որը ֆինանսավորվում էր ֆրանսիական կողմից՝ շուրջ 200 հազար եվրո դրամաշնորհի շրջանակում։ Նրա խոսքով՝ այս ծրագրի դադարեցումը հարված է ինչպես Կարմիր բլուրի, այնպես էլ Դվինի վերականգնման հնարավոր հեռանկարներին։

Նա նաև ընդգծեց, որ 7-րդ դասարանի պատմության դասագրքում Ուրարտուի և Հայաստանի կապը դիտավորյալ անտեսվում է, ինչն, իր կարծիքով, կարող է պայմանավորված լինել հարևան երկրի քաղաքական շահերով։

Սուքիասյանը վստահեցրեց, որ ավագանու առաջիկա նիստում բարձրացնելու են թե՛ թանգարանի կառավարման, թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանուկ Սուքիասյան․ Էրեբունի–Երևան թանգարանը մեկ տարուց ավելի է՝ առանց տնօրենի է, իսկ ուրարտական պատի վերականգման ծրագիրը կասեցված է (Տեսանյութ)