.jpg)
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում
2025 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է կիոկուշին կարատեի WORLD KYOKUSHIN CHAMPIONSHIP (IKO TATAKAI) մրցաշարը։
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացված էր 11 հոգանոց պատվիրակությամբ՝ ֆեդերացիայի փոխնախագահ Հայկ Միսակյանի գլխավորությամբ ։
Առաջնության արդյունքում մենամարտային ծրագրում ՀԿԿՖ-ի ներկայացուցիչները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝
Հայկ Միսակյան, Անաստասիա Ռոդինա, Արինա Մատյուշինա - 1-ին տեղ
Արծրուն Միսակյան և Կարեն Նամալյան - 2-րդ տեղ
Լևիկ Առուշանյան, Արտակ Հարությունյան և Սյուզաննա Խաչատրյան - 3-րդ տեղ։
Կատա ծրագրում Արծրուն Միսակյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Աղբյուր՝ armsport.am