.jpg)
Ադրբեջանական զորքերի տեղաշարժի և էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ պաշտոնյաներից. Մամիջանյան (Տեսանյութ)
Ադրբեջանական զորքերի տեղաշարժի և էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ պաշտոնյաներից. ԱԺ ճեպազրույցներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն հարցին արդյո՞ք էսկալացիայի վտանգ տեսնում է՝ հաշվի առնելով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Սյունիքի գյուղերի թիրախավորումը, որն արձանագրվել էր նաև այսօր։
«Դրա մասին խոսում են գերտերությունների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների պատասխանատուները, ընդ որում՝ երկու գերտերության բարձրաստիճան պաշտոնյա է դրա մասին խոսում, դրա մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ պաշտոնյաներից»,-ասաց նա։
Մամիջանյանը նշեց, որ ինքը տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկություն ունենալ չի կարող, բայց միջազգային գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից ենթադրել կարող է. «Հասկանալի է դառում, թե ինչքան վտանգավոր է ՀՀ-ի շուրջ ստեղված իրավիճակը՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարծաշրջանային դրության մեջ՝ հաշվի առնելով բարեկամ Իրանի շուրջ ընթացող իրադարձությունները և աշխարհակարգերը, միջազգային իրավունքի վիճակը և այլն»։
Մամիջանյանը ՀՀ-ի պաշտոնական կողմի հերքումներին լուրջ չի վերաբերվում. «Ադրբեջանական քարոզչամեքենայի խոսնակներ ՀՀ-ում շատ կան, դրա համար հիմնվել պաշտոնականի վրա, կարծում եմ՝ ծիծաղելի է։ Բայց չեմ զարմանում, երբ 2018-ին Արարատի մարզում կուտակումներ կային ադրբեջանական զինուժի կողմից, բոլորն ասում էին, որ դա սուտ է, արվում է նրա համար, որպեսզի ցույցերը մարվեն, արդյունքում 2 ամիս հետո տարածքային կորուստ ունեցանք Արարատի մարզին հարող հատվածում։ Եթե ՊՆ-ի մտքով կանցնի հերքել, իրենք դրա համար կփոշմանեն՝ վսահեցում եմ»,-ասաց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրենք միտված են անել ամեն ինչ, որպեսզի սպիտակեցնեն Ադրբեջանին․«Բայց ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի, վերահսկողության տակ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին նստած մարդը պատերազմի մեջ է Հայ առաքելական եկեցեղու դեմ»,-եզրափակեց նա։