ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում. Տիգրան Աբրահամյան
30/05/2025 15:41

ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգան Աբրահամյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:

«ՊՆ-ն երկրորդ օրն է` տեղեկատվություն է փոխանցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որոնց հետևանքով թիրախավորվում են խաղաղ բնակիչներն ու նրանց առանձնատները:

ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում, իսկ մարդկանց շրջանում անպաշտպանվածության զգացումը դառնում է գերիշխող»,- նշել է Աբրահամյանը։