Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին 12 երկրից 18 դիրիժոր կմասնակցի
30/05/2025 21:23

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին 12 երկրից 18 դիրիժոր կմասնակցի

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի կմասնակցի 18 երաժիշտ։ Վերջիններս ընտրվել են նախընտրական ժյուրիի կողմից մրցույթին հայտ ներկայացրած հարյուրավոր դիմորդներից։

Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Ընտրված 18 դիրիժորները ներկայացնում են աշխարհի 12 երկրներ՝ Ֆրանսիան, Արգենտինան, Հայաստանը, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Լատվիան, Թայվանը, Ավստրալիան, Չինաստանը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան։

Ամենամյա մրցույթը մեկնարկում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի ստեղծագործությունները։ Միջազգային ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին 12 երկրից 18 դիրիժոր կմասնակցի