.jpg)
Երևանում կներկայացվի երաժշտական-բանաստեղծական ծրագիր՝ «Կյանքի մասը»
Երաժշտական-բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը» պոեզիայի և երաժշտության միաձուլում է՝ համերգ ձայնի և սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ և ջազ։
Կներկայացվեն 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները: Դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ։
Քանի որ «Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է՝ իմպրովիզացիա, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյանց, իսկ երաժշտական թեմաները և իմպրովիզացիաները ստեղծում են իրենց յուրահատուկ մթնոլորտը։
Կատարողներ՝
Անատոլի Բելյին՝ ներգաղթել է Իսրայել 2022 թ.-ին, հանդես է գալիս Գեշեր թատրոնում, իր հակապատերազմական մոնոներկայացում «Ես այստեղ եմ» ծրագրով շրջել է ավելի քան 60 քաղաքներում աշխարհի տարբեր երկրներում։
Առնոլդ Գիսկին՝ սաքսաֆոնիստ, կոմպոզիտոր, մասնակցել է տարբեր ջազային փառատոնների, գրել է երաժշտություն 20 վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե: