.jpg)
01/06/2025 19:17
Իմ մաման զինվորներին սովորեցնում է վազել ու կրակել. իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով (տեսանյութ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է տեսանյութեր ներկայացնել զինծառայողների ու նրանց երեխաների մասին։
Այս անգամ ՊՆ-ն ներկայացրել է կին զինծառայողի փոքրիկին։
«Իմ մաման զինվորներին սովորեցնում է վազել ու կրակել։ Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով»,- մայրիկին այսպես է նկարագրել փոքրիկը։