.jpg)
01/06/2025 17:10
Մեր պապան դիրքապահ է, նրա մասնագիտությունը կարևոր է մեր երկրի անվտանգության համար. նա ու իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք (տեսանյութ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է տեսանյութեր ներկայացնել զինծառայողների ու նրանց երեխաների մասին։
«Մեր պապան դիրքապահ է, նրա մասնագիտությունը կարևոր է մեր երկի անվտանգության համար։ Պապաս ու իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք»,- նշել է զինծառայողի դուստրը։
Որդին էլ պատմել է՝ շատ է զրուցում հոր հետ, ստանում է կյանքի դասեր, որոնք իրեն պետք կգան ծառայության ժամանակ։