Հետևանքները ֆատալ կլինեն բոլորիս համար․ Արսեն Ջուլֆալակյան
02/06/2025 17:39

Հետևանքները ֆատալ կլինեն բոլորիս համար․ Արսեն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի կապակցությամբ գրել է․

«Թերագնահատելը ճակատագրական է.

Հայտնի պատուհասի «շնորհիվ» Արցախը հազարամյակների ընթացքում առաջին անգամ մնացել է առանց հայ։

Դավաճանը Հայաստանի առաջին պաշտոնյան է, ով կասկածի տակ է դնում պատմական փաստը՝ Հայոց Ցեղասպանությունը։

Նույն անձն առաջինն է, ով անասելի պառակտել է Հայոց ազդեցիկ Սփյուռքը։

Կեղծում է հայոց պատմությունը, հեղինակազրկել է բոլոր պետական ինստիտուտները, հերոսական բանակը, քանդել բարոյական բոլոր նորմերը ...

Այդ ամենից հետո անլուրջ համարել նման աղետի մարտահրավերը Հայ Առաքելական Եկեղեցուն՝ անընդունելի է:

Հետևանքները ֆատալ կլինեն բոլորիս համար»։