Ուկրաինացի դարպասապահը հեռացավ «Արարատ-Արմենիա»-ից
02/06/2025 20:07

Ուկրաինացի դարպասապահը հեռացավ «Արարատ-Արմենիա»-ից

Դարպասապահ Դանիլո Կուչերը հեռանում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։

Ակումբի մամլո հաղորդագրությունում նշված է․

«Լրացել է 28-ամյա ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերի պայմանագիրն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հետ, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Դանիլո Կուչերը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2024թ ամռանն ու մեր թիմի կազմում անցկացրած այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել 15 հանդիպման։

Շնորհակալություն ենք հայտնում և մաղթում նրան հաջողություն»:

 

Ուկրաինացի դարպասապահը հեռացավ «Արարատ-Արմենիա»-ից