Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվում է. փաստաբան (Տեսանյութ)
04/06/2025 12:40

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվում է. փաստաբան (Տեսանյութ)

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

«Այս պահին Քննչական կոմիտեում ենք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է, բայց միայն վկայի կարգավիճակով»,-այս մասին Aysor.am-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը` այլ մանրամասներ չհայտնելով։

Նշենք, որ Արցախի նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվում է թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: