«Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու». Ավանեսյանը «Ժողովուրդ»-ից հերքում է պահանջում
04/06/2025 08:57

«Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու». Ավանեսյանը «Ժողովուրդ»-ից հերքում է պահանջում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ժողովուրդ» օրաթերթից հերքում է պահանջում։

«Չգիտեմ՝ «ժողովուրդ» օրաթերթում ինչ են օգտագործում «հոդված» գրելուց առաջ, բայց բառերի կույտից երևում է, որ սթափ չեն եղել. ներելի է, բայց պահանջում եմ հերքում:

Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ:

Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք:

Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»,- Facebook-ում գրել է նախարարը։

Նշենք՝ թերթը գրել էր, որ «Առողջապահության նախարարը վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»։

«Չեմ նեղվում, որ Թագուհի Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու». Ավանեսյանը «Ժողովուրդ»-ից հերքում է պահանջում