Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում, այստեղ ուրախ լուրեր չունենք. Միրզոյան (Տեսանյութ)
05/06/2025 16:54

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում, այստեղ ուրախ լուրեր չունենք. Միրզոյան (Տեսանյութ)

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես՝ հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մասն են, և երևի եզակի հարցերից են, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջին բանը, որ շոշափելի է եղել, գերիների մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվել, և այստեղ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,-ասաց նա։

Ըստ Միրզոյանի, եթե հաջողվի վերջանական ստորագրված խաղաղության փաստաթուղթ ունենալ, այդ հարցի լուծման համար բարենպաստ միջավայր կլինի։

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում, այստեղ ուրախ լուրեր չունենք. Միրզոյան (Տեսանյութ)