.jpg)
06/06/2025 21:05
Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․
«Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։