«Ջերմուկ-2025» միջազգային մրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը
07/06/2025 17:44

«Ջերմուկ-2025» միջազգային մրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ «Ջերմուկ-2025» միջազգային շրջանային մրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը՝ 6.5 միավորով։

Հնդիկ շախմատիստը վերջին տուրում հաղթանակ է տարել Արամ Հակոբյանի հետ խաղում:

Մնացած մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

2-րդ տեղ՝ Պրագնանանդա Ռամեշ Բաբու

3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս

4-րդ տեղ՝ Սամուել Սևյան։

 

«Ջերմուկ-2025» միջազգային մրցաշարի հաղթողն է Արավինդ Չիտհամբարամը