Ադրբեջանում կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ ուշագրավ դրվագ է եղել․ Աբրահամյան
09/06/2025 09:58

Ադրբեջանում կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ ուշագրավ դրվագ է եղել․ Աբրահամյան

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել, գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

««Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել:

Ինչո՞վ է այս հանգամանքն ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:

Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքների հետ, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցրածի ճիշտ հակառակ ձևով է տրված:

Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է:

Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են:

Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին:

Ադրբեջանում կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ ուշագրավ դրվագ է եղել․ Աբրահամյան