Անշարժ գույքի շուկայում գների աճի դանդաղման միտում կա, կարող են առաջանալ ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր
10/06/2025 19:21

Անշարժ գույքի շուկայում գների աճի դանդաղման միտում կա, կարող են առաջանալ ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ, կարող են առաջանալ ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր, նշված է 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։

«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը հնարավոր է համարվում։

Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր  աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,- նշված է հաշվետվությունում։

 

Անշարժ գույքի շուկայում գների աճի դանդաղման միտում կա, կարող են առաջանալ ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր