«Մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարում հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»․ ՊԵԿ-ից ասում են՝ ժամանակավոր է
10/06/2025 20:02

«Մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարում հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»․ ՊԵԿ-ից ասում են՝ ժամանակավոր է

ՊԵԿ-ից հայտարարություն են տարածել․

«Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ 

Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների  շահերից՝ վստահեցնելով, որ  սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»։

 

«Մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարում հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»․ ՊԵԿ-ից ասում են՝ ժամանակավոր է