Հայ Առաքելական եկեղեցու լուծարումը դեռևս 2020 թվականին հնչեցված պահանջ է. Ադիբեկյան (Տեսանյութ)
11/06/2025 00:36

Հայ Առաքելական եկեղեցու լուծարումը դեռևս 2020 թվականին հնչեցված պահանջ է. Ադիբեկյան (Տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցու լուծարումը դեռևս 2020 թվականին հնչեցված պահանջ է, որը, կարծես, արցախյան ճգնաժամի ժամանակ անտեսվեց, այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ երբ արդեն Փաշինյանը հերթով կատարեց Ադրբեջանի պահանջները՝ Արցախի հայաթափում, ադրբեջանցիների բնակեցման հարց, անկլավների զիջում, հերթը հասավ Եկեղեցուն. «Փաշազադեն օրերս հստակ, առանց մտածելու տեղ թողնելու ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցին սպառնալիք է հանդիսանում և այդ հարցը պետք է լուծվի: Եվ դրա հաջորդ օրը Փաշինյանը սկսում է լուծել այդ հարցը: Մի գեղեցիկ օր Փաշինյանը զարթնեց և դարձավ եկեղեցու կանոններին հետևո՞ղ: Ո՛չ, մարդը պատվեր է կատարում՝ իրեն համապատասխանող, հոգեհարազատ ոճով՝ խորասուզվելով մարդու ինտիմ կյանք»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ Առաքելական եկեղեցու լուծարումը դեռևս 2020 թվականին հնչեցված պահանջ է. Ադիբեկյան (Տեսանյութ)