Շատերն են փորձել Եկեղեցին զավթել, սակայն դարեր շարունակ դա ոչ ոքի չի հաջողվել, Փաշինյանին էլ չի հաջողվելու. Մամիջանյան (Տեսանյութ)
11/06/2025 00:39

Շատերն են փորձել Եկեղեցին զավթել, սակայն դարեր շարունակ դա ոչ ոքի չի հաջողվել, Փաշինյանին էլ չի հաջողվելու. Մամիջանյան (Տեսանյութ)

 Այս իշխանություններն այնքան չկան, որպեսզի կարողանան Հայ առաքելական եկեղեցու հանդեպ կոշտ քայլեր անել, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները խելք ունենան, կտեսնեն, թե հիմա այստեղ ինչ է կատարվում ու կպատկերացնեն, որ այս մի գիծն իրենց հատել չի հաջողվելու. «Մեր եկեղեցին դիմացել է շատ տարբեր փորձությունների, շատերն են փորձել այն զավթել, սակայն դարեր շարունակ ոչ ոքի դա չի հաջողվել, Փաշինյանին էլ չի հաջողվելու: Մինչև հիմա այս իշխանություններն ինչին դիպչել են, քարուքանդ են արել, Եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է»:

Շատերն են փորձել Եկեղեցին զավթել, սակայն դարեր շարունակ դա ոչ ոքի չի հաջողվել, Փաշինյանին էլ չի հաջողվելու. Մամիջանյան (Տեսանյութ)