Այս քայլերն անհավատ մարդկանց քայլեր են․ Սեյրան Օհանյանը՝ Եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռնարկած արշավի մասին
11/06/2025 01:00

Այս քայլերն անհավատ մարդկանց քայլեր են․ Սեյրան Օհանյանը՝ Եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռնարկած արշավի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բազմաթիվ քաղաքացիների հետ իր աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոսին, դատապարտում Փաշինյանի կողմից տարվող հակաեկեղեցական արշավը։

«Մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և թույլ չտա, որովհետև Եկեղեցուն հարված հասցնելը հարված է մեր ինքնությանը, մեր պատմությանը»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Նա բնութագրում տվեց նաև Փաշինյանի ու նրա թիմակիցների գործողություններին․

«Այս քայլերը անհավատ մարդկանց քայլեր են։ Եթե երկրի ներսում հարված է հասցվում մեր Եկեղեցուն, դրսից ադրբեջանցիներն այնքան չեն կարող պառակտել մեզ, որքան որ այս հարվածով է հնարավոր պառակտել, դրա համար մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի մեր Եկեղեցին»։

Այս քայլերն անհավատ մարդկանց քայլեր են․ Սեյրան Օհանյանը՝ Եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռնարկած արշավի մասին