Մարտունու ԲԿ-ի շտապօգնության վարորդն ու բժիշկը վթարի են ենթարկվել. վարորդի վիճակը ծանր է (Տեսանյութ)
11/06/2025 10:34

Մարտունու ԲԿ-ի շտապօգնության վարորդն ու բժիշկը վթարի են ենթարկվել. վարորդի վիճակը ծանր է (Տեսանյութ)

Գիշերը ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդն ու բժիշկը վթարի են ենթարկվել։

ՀՀ առողջապահության նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժել են թե՛ վարորդը, թե՛ բժիշկը։

«Վարորդը տեղափոխվել է Երևան, առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- նշեցին Առողջապահության նախարարությունից։

Բժիշկն ունի կոտրվածք, նա բուժօգնություն է ստանում Մարտունու ԲԿ-ում։

Հեղինակ`Անի Վարդանյան
Մարտունու ԲԿ-ի շտապօգնության վարորդն ու բժիշկը վթարի են ենթարկվել. վարորդի վիճակը ծանր է (Տեսանյութ)