.jpg)
11/06/2025 21:38
Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը (51կգ քաշային կարգ)10:0 հաշվով հաղթեց մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Տեղեկությունը հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: