.jpg)
Ձեր վարչապետը գնում է Թուրքիա, ուրախ-ուրախ Էրդողանի գիրքը գրկում, նկարվում, Կուրբան-Բայրամի առթիվ շնորհավորում է մեր 4 000 երիտասարդներին կոտորած, Արցախը մեզնից խլած Ադրբեջանին․ Վանեցյան
«Կաթողիկոսը հայրապետական այցեր է կատարում աշխարհի ցանկացած կետ, որտեղ կան հայ հավատավորներ։ Ի՞նչ եք կարծում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է գնա՞ իր հավատավոր հայ զավակներին տեսակցելու, հայկական եկեղեցին տեսնելու, թե՞ ոչ։ Ես նույնիսկ հարցի իմաստը չեմ հասկանում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ինչու՞ է երկրի հոգևոր առաջնորդը՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը Բելառուս այցելել, երբ աշխարհիկ իշխանությունները մինչ այդ հայտարարել էին, որ իրենք Բելառուս չեն այցելելու։
«Թուրքիայից թշնամաբա՞ր է մեզ տրամադրված Բելառուսը։ Իսկ ձեր վարչապետը, որ գնում է Թուրքիա, ուրախ-ուրախ Էրդողանի գիրքը գրկում, նկարվում, որ Կուրբան-Բայրամի առթիվ շնորհավորում է մեր 4 000 երիտասարդներին կոտորած, Արցախը մեզնից խլած Ադրբեջանին, դա նորմա՞լ է»,- նշեց Արթուր Վանեցյանն ու հավելեց՝ փառք ու պատիվ Վեհափառ Հայրապետին, որ այօր աշխարհի տարբեր ծայրերում խոսում է Արցախից ու վառ պահում Արցախի հարցը։