«Ինտերի» իրանցի հարձակվողը չի կարողանում մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը
14/06/2025 19:51

«Ինտերի» իրանցի հարձակվողը չի կարողանում մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը

Իտալական «Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին չի կարողացել լքել Իրանը՝ երկրի օդային տարածքը փակ լինելու պատճառով, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Ըստ աղբյուրի՝ Թարեմին պետք է Թեհրանից մեկներ ԱՄՆ՝ միանալու «Ինտերին» Կալիֆորնիայում, որտեղ թիմը պատրաստվում է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը։ Սակայն Իրանի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներով։ «Ինտերը» կապի մեջ է 32-ամյա հարձակվողի հետ և փորձում է կարգավորել իրավիճակը։

«Ինտերը» ներկայումս ԱՄՆ-ում է՝ պատրաստվելով 2025 թ. առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ Մրցաշարին կմասնակցի նաև «Ինտերի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

 

«Ինտերի» իրանցի հարձակվողը չի կարողանում մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը