.jpg)
«Գյումրիի գավաթին» արժանացել է Մոլդովայի լրագրողների թիմը, Հայաստանը 3-րդն է
Հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր իր մրցակիցներին եւ վաստակել 18 միավոր։
Արծաթե մեդլաներին արժանացել է Ղազախստանի թիմը՝ 13 միավորով։ Իսկ Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր եւ դարձել 3-րդը։ 4-րդ տեղը 9 միովորով զբաղեցրել է Հունգարիան։ Հաղթող թիմերը ստացել են գավաթ եւ մեդալներ։
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Սերգեյ Ուրսուլը Մոլդովայի թիմից, լավագույն ռմբարկու 13 գոլով դարձել է Սերգեյ Նադտոչնին Ղազախստանից, իսկ լավագույն դարպասապահ ճանաչվել է Խորեն Մանուկյանը Հայաստանի հավաքականից։
«Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիացիայի հատուկ մրցանակին արժանացել է Հունգարիայի թիմը, իսկ YoHealth հավելավածը մրցանակ է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակցին՝ Ռոմեո Չիրիակին Ռումինիայից։ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն իր հերթին հուշանվերներ է հանձնել բոլոր ավագներին։
Այս տարի մրցաշարին մասնակցել են լրագրողների 7 թիմեր․ ուժերը շրջանաձեւ ձեւաչափով չափել են Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։ Մեկնարկած ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի թիմը չի կարողացել ժամանել մրցավայր։